Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ Մոսկվայում Հաղթանակի շքերթին իր հետ կվերցնի երկու ուսանողի, հայտնում է Dennik N-ը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստան կմեկնեն Սլովակիայի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ։
Ընդ որում, Ֆիցոյի վկայությամբ, վերջինները պաշտոնական պատվիրակության կազմում չեն լինի։
Հիշեցնենք, որ Ֆիցոն համաշխարհային առաջնորդներից մեկն է, որին Ռուսաստանը հրավիրել է Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի շքերթին։





























