Լատվիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ փետրվարի 18-ին երկրում հանրաքվե կանցկացվի` ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հարցով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», ռուսերենը կդառնա երկրի երկրորդ պետական լեզու, եթե հանրաքվեի հարցին այո ասի Լատվիայի քաղաքացիների կեսից ավելին, ովքեր մասնակցել են վերջին խորհրդարանական ընտրություններին, այսինքն առնվազն 771 893 մարդ: Նախաձեռնող խումբը հավաքել է Լատվիայում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 187 378 ստորագրություն:
Այժմ Լատվիայում կա մեկ պետական լեզու` լատիշերենը: Ռուսերենը համարվում է օտար լեզու, թեեւ երկրի բնակչության 44 տոկոսը ռուսախոս է:




























