Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը (Իրակլի Շիոլաշվիլի) դարձավ 79 տարեկան, գրում է վրացական Tribuna.ge գործակալությունը:
Կաթողիկոս-պատրիարքի հոբելյանի կապակցությամբ Վրաստանի Գրիբոյեդովի անվան թատրոնում, այսօր` դեկտեմբերի 4-ի երեկոյան տեղի կունենա համերգ, որին կմասնակցի նաեւ պատրիարքը:
Նշենք, որ Իլիա Երկրորդը ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին Վլադիկավկազ քաղաքում: Նրա ծնողները եղել են Վրաստանի Ղազբեգի շրջանի բնակիչներ:
Համայն Վրաստանի պատրիարքն ուսանել է Մոսկվայի հոգեւոր ճեմարանում եւ արդեն երկրորդ կուրսում դարձել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Մելքիսեդեկ 3-րդի աղոթք-օրհնության նվիրյալը:
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Վրաստան այցի ժամանակ, Իլյա Բ-ն նշել էր, որ Հայոց կաթողիկոսը դեռ երիտասարդ է:



























