Հնդկաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեսպաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, տեղեկացրել է Պակիստանի դեմ իր ռազմական «Սինդուր» գործողության մասին՝ նշելով, որ այն ուղղված չէր լարվածության սրմանը, այլ զսպմանը։ Այս մասին հայտնել է թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Գործողության մեկնարկից մի քանի ժամ անց Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամ պետությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ Hindu-ի, դրան մասնակցել են Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ոչ մշտական անդամ պետությունների՝ Ալժիրի, Դանիայի, Հունաստանի, Գայանայի, Պանամայի, Հարավային Կորեայի, Սլովենիայի, Սոմալիի դեսպանները։
Միսրին դիվանագետներին տեղեկացրել է, որ Հնդկաստանի կողմից Պակիստանի վրա հարվածները սրացում չեն, այլ պատասխան են Փահալգամում (Ջամմուի և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածք) տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը։ Նա ընդգծել է, որ գործողությունը «նպատակային, չափված և ոչ թե էսկալացիա» էր և նպատակ ուներ զսպել և կանխել Հնդկաստանի դեմ նախատեսված հետագա հարձակումները։ Միսրին ընդգծել է, որ Հնդկաստանը կարձագանքի Պակիստանի կողմից ցանկացած ռազմական սրացմանը։





























