Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների նոր հանդիպում դեսպանատների աշխատանքը վերականգնելու հարցով, սակայն դեռևս ժամկետներ չկան, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ТАСС-ը։
Փոխարտգործնախարարը նշել է թե կա փոխըմբռնում, որ շփումն անհրաժեշտ է։ «Այս ուղղությունը, սկզբունքորեն, աշխատում է. առաջընթաց կա, բայց այն պետք է ընդլայնվի»,- շեշտել է նա:
Ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի ունեցավ դեսպանատների աշխատանքի կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը։
Ինչպես բանակցություններից հետո հայտնեց Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը, դրանք հնարավորություն տվեցին առաջ շարժվել դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորման խնդրի լուծման գործում։
Դիվանագետը խոսել է նաև Միացյալ Նահանգների հետ նոտաների փոխանակման մասին՝ դիվանագիտական առաքելությունների համար անխոչընդոտ բանկային ծառայությունների վերաբերյալ երաշխիքների շուրջ պայմանավորվածությամբ հանդերձ։ Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել դիվանագետների տեղաշարժը և նրանց վիզային պահանջները հեշտացնելու հետագա միջոցառումների շուրջ։





























