Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դասղեկ Վերա Գուրևիչը Մոսկվայում Հաղթանակի տարեդարձի զորահանդեսի հյուրերի թվում էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վերա Գուրևիչը, որն այժմ 91 տարեկան է, Լենինգրադի թիվ 193 դպրոցում Պուտինի դասղեկն է եղել հինգերորդից մինչև ութերորդ դասարանը։
Գուրևիչը 1958 թվականին ավարտել է Լենինգրադի Ա. Ի. Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի գերմաներենի բաժինը և այդ ժամանակից ի վեր Լենինգրադի Ձերժինսկի շրջանի թիվ 193 միջնակարգ դպրոցում աշխատել է որպես գերմաներենի ուսուցիչ:
Գուրևիչը ՌԴ նախագահի դպրոցական տարիների մասին «Վլադիմիր Պուտին. ծնողներ, ընկերներ, ուսուցիչներ» հուշագրության հեղինակն է։





























