Մայրաքաղաքի գրեթե կենտրոնում գտնվող Ազատության պողոտային հարող փողոցներից մեկում Ամանորից ի վեր աղբահանություն չի իրականացվել: Իրավիճակին ակնատես է եղել NEWS.am-ի թղթակիցը, ում բնակիչներից մեկն ասել է, թե արդեն 7 օր է, ինչ աղբահանության որեւէ աշխատանք չի կատարվել:
Կարելի է եզրակացնել, որ տարածքն սպասարկող կազմակերպությունն այնպես է նշել Նոր տարին, որ մոռացել է իր ուղղակի պարտականությունների մասին: Համենայն դեպս, նման պատկերը դրական վերաբերմունք չի ստեղծում ոչ վարչական շրջանի, ոչ մայրաքաղաքային իշխանությունների նկատմամբ:




























