Ադրբեջանը տարանցող երկիր է մարդկանց առեւտրի համար, նաեւ աղբյուր է եւ որոշիչ երկիր թրաֆիկինգում։ Ինչպես տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության իրավական հարցերով խորհրդական Պետեր Շտրասերը Ադրբեջանի դատավորների, իրավապահ համակարգի աշխատողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ։

Նա տեղեկացրել է, որ Միջազգային միգրացիոն կազմակերպությունը ուսումնական վարժանքներ է կազմակերպել Ադրբեջանում մարդկանց առեւտրի հետ կապված աշխատանքներ տանելու ուղղությամբ:

Նշենք, որ Պ. Շտրասերը նախկինում եղել է Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը: