Այսօր` հունվարի 7-ին, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ երիտասարդ մի տղամարդ փորձում է ցած նետվել Երեւանի Դավթաշենի կամրջից:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբն ու ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել են  1-02 եւ 1-03 ծառայությունների աշխատակիցները: 

Փրկարարներին եւ դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին հաջողվել է կանխել Անդրանիկ Եղիազարյանի ինքնասպանության փորձը, եվ նրան հանձնել են դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին: