Հունվարի 8-ին, ժամը 12.19-ին Շիրակի մարզից ահազանգ է ստացվել, որ Թորոսգյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար եւ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել փրկարարական մեկ մարտական հաշվարկ, NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեռեւս չպարզված հանգամանքներում Գյումրի – Աշոցք ավտոճանապարհի 17-րդ կմ-ում շրջվել է «ԿամԱԶ» մակնիշի VAL 286 պետհամարանիշով բեռնատար (կարտոֆիլով բարձված): Տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել վարորդ, 1970թ. ծնված Մեհրաբ Լեժավան (Վրաստանի քաղաքացի): Հրշեջ-փրկարարների ուժերով տուժածը ավտոմեքենայից դուրս է բերվե եւ «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:




























