Հունվարի 8-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազից թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ոստան գյուղի 15-ամյա մի բնակչուհի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թունավորվել է տան լոգարանում, ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: