«Ֆուջայրա» նավթատարը, որը շրջանցում է Պարսից ծոցը եւ Օրմուզի նեղուցը եւ Արաբական միացյալ էմիրությունների (ԱՄԷ) համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, կգործարկվի հունիսին:
ԱՄԷ էներգետիկայի նախարար Մուհամեդ բեն Զաեն ալ-Համիլին հայտարարել է, որ «նավթատարը գրեթե պատրաստ է եւ շահագործման կհանձնվի առաջիկա վեց ամիսների ընթացքում, մայիսին կամ հունիսին»:
Նախարարը նաեւ նշել է, որ խողովակաշարի թողարկման ծավալը կազմում է օրական 1,5 միլիոն բարել նավթ: Ըստ նախնական ժամանակացույցի` այն շահագործման պետք է հանձնվեր միայն 2012 թվականի չորրորդ եռամսյակում:
3,3 միլիարդ դոլար արժողությամբ եւ 480 կմ երկարությամբ խողովակաշարը ԱՄԷ-ին հնարավորություն կտա նավթ արտահանել Հնդկական օվկիանոսի ափին գտնվող Էլ Ֆուջայրա նավահանգստի միջոցով` շրջանցելով Օրմուզի նեղուցը, որը Պարսից ծոցը միավորում է օվկիանոսի հետ եւ հանդիսանում ամենածանրաբեռնված էներգետիկական անցուղիներից մեկը: Նրանով է անցնում ծովի հիդրոջրածնի համաշխարհային պաշարների 40 %-ի փոխադրումը, գրում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ Իրանը Օրմուզի նեղուցում անց է կացրել լայնամասշտաբ զորավարժություններ, ինչպես նաեւ հայտարարել է, որ կարգելափակի այն, եթե ԱՄՆ-ն Իրանի նավթի նկատմամբ էմբարգո կիրառի:



























