Աշոցքի զինկոմիսիարիատը Ամասիա տեղափոխելու մասին որոշման դեմ բողոքում են ինչպես տարածաշրջանի բնակիչները, այնպես էլ զինկոմիսարիատի աշխատակիցները: Իսկ բողոքի ակցիաները շարունակվում են մի քանի օր: Խնդիրն այն է, որ օրեր առաջ զինկոմիսարիատի աշխատակիցներին տեղյակ է պահվել, որ զինկոմիսարիատն այսուհետ գործելու է Ամասիայի շրջանում, ինչը ենթադրում է, որ 25 հոգի կդառնա գործազուրկ:
Աշխատանքային առաջին օրը զինկոմիսարիատի աշխատակիցները հայտնաբերել են, որ առանց իրենց իմացության գույքը տեղափոխել են Ամասիա: Նման որոշում կայացնելը, աշխատակիցներն անօրինական են համարում: Ինչպես
Զինկոմիսարիատի ներկայացուցիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտան, զինկոմիսարիատի տեղափոխումն Աշոցքից: Վերջիններս նշել են, որ կշարունակեն իրենց բողոքի գործողությունները, ոչ միայն զինկոմիսարիատի շենքի դիմաց, այլ նաեւ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, եւ մայրաքաղաք Երեւանում:




























