Հունաստանը, որը մայիսին նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Ռուսաստանի խնդրանքով ուրբաթ՝ մայիսի 30-ին Ուկրաինայի հարցով հանդիպում է նշանակել։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել էր, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ համաշխարհային խաղաղությանը սպառնացող վտանգների առնչությամբ, որոնք առաջացել են եվրոպական երկրների կողմից Ուկրաինայում կարգավորմանը միջամտելու փորձերի պատճառով։ Ըստ նրա՝ Մոսկվան ակնկալում էր, որ այն կնշանակվի մայիսի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին։
«Մենք հաստատում ենք։ Ուրբաթ առավոտյան», -ըստ РИА Новости-ի՝ նշել է Հունաստանի մշտական ներկայացուցչությունը։





























