Չորեքշաբթի առավոտյան նավթի գինը չափավոր անկում է գրանցում՝ նախորդ երկու աճուրդներում բավական ակտիվ աճից հետո։
Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0.25 դոլարով (0.38 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 65.38 դոլարի։ Երեքշաբթի պայմանագրերը բարձրացել էին 1 դոլարով (1.5 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 65.63 դոլարի։
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0.27 դոլարով (0.43 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 63.14 դոլարի։ Նախորդ աճուրդների ավարտին այս պայմանագրերի արժեքը բարձրացել էր 0.89 դոլարով (1.4 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 63.41 դոլարի։





























