Բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մրցունակ կրթություն ունի։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ դեպքերի 80-90 տոկոսում բարձր աշխատավարձ են ստանում նրանք, ովքեր ունեն մրցունակ կրթություն։ «Ցածր աշխատավարձ հիմնականում ստանում են նրանք, ովքեր չունեն մրցունակ կրթություն»,- ասել է Փաշինյանը։
Վերոնշյալի կապակցությամբ կառավարության ղեկավարը շտապել է ընդգծել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների կարեւորությունը։ «Սա, իհարկե, կարող է ընկալվել որպես եւս մեկ հնչեղ հայտարարություն, բայց իմ դիտարկումները ցույց են տալիս, որ կրթության մրցունակության եւ աշխատաշուկայում մարդկանց աշխատավարձի միջեւ կա ուղիղ կապ»,- նշել է վարչապետը։





























