Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի մայիսին Հայաստանում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մինչև 4.3%:
Հատկապես աճել են սննդամթերքի գները՝ 7.4%-ով. բանջարեղենը թանկացել է գրեթե 30%-ով, իսկ ձուկն ու ծովամթերքը՝ ավելի քան 20%-ով: Առողջապահության գները աճել են 3.4%-ով, իսկ տրանսպորտի սակագները՝ 4.2%-ով:



























