2024 թվականին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության «ընդհանուր կաթսայից» 76 միլիարդ 166 միլիոն դրամ մաքսատուրք է ստացել։ Հունիսի 5-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Դա, ըստ նրա, 879 միլիոն դրամով ավելի է, քան 2023 թվականին։
«Ֆինանսների նախարարությունը շարունակել է քննարկումները ԵԱՏՄ շրջանակում տարբեր ոլորտների, դրանց թվում՝ պետական գնումների կազմակերպման միասնական մոտեցումների, մասնավորապես՝ մրցույթներին մասնակցող ընկերությունների թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման վերաբերյալ», -ընդգծել է Հովհաննիսյանը։





























