Հունիսի 10-ին հանրապետության առանձին վայրերում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +25+27։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+21,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+21,
Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +22+25,
Տավուշում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27,
Արարատում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+29,
Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+22։





























