Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ Լոս Անջելես Ազգային գվարդիայի զորքերի տեղակայման պատճառով, հաղորդում է BBC-ն։

«Սա հատկապես Դոնալդ Թրամփի ցանկությունն էր։ Նա անօրինականորեն է գործել՝ Ազգային գվարդիան դանայնացնելու համար։ Նրա ստորագրած հրամանագիրը միայն [Կալիֆոռնիային] չի վերաբերում։ Դա նրան թույլ կտա մուտք գործել ՑԱՆԿԱՑԱԾ ՆԱՀԱՆԳ և վարվել նույն կերպ։ Մենք նրան դատի ենք տալիս»,- շեշտել է Նյուսոմը:

Նյուսոմն ավելի վաղ Թրամփի՝ Ազգային գվարդիան տեղակայելու որոշումը «անօրինական» և «անբարոյական» քայլ էր որակել։

Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ իր հայրենի քաղաքը կարող է հաջորդը լինել։ «ըստ իս՝ ավելի վատ է լինելու, և դա Նյու Յորքի համար է լինելու», -Bloomberg Radio-ին տված հարցազրույցում հայտարարել է նա:

Կուոմոյի կարծիքով՝ Նյուսոմի կամքին հակառակ Լոս Անջելես Ազգային գվարդիա ուղարկելու Թրամփի որոշումը նախագահի քաոս ստեղծելու բանաձևի մի մասն էր։

Լոս Անջելեսում ներգաղթային ռեյդերից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել, որոնք քաղաքում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, ավտոմեքենաների հրկիզումներով, թալանով և ձերբակալություններով։

Թրամփը քաղաք է ուղարկել Ազգային գվարդիայի 2000 զինվոր, ինչը քաղաքական սկանդալ է առաջացրել։