Հունիսի 11-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։  Օդի ջերմաստիճանը առաջիկա 4 օրերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +29+31։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+22, 

Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+26,

Տավուշում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+32,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+30,

Արարատում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +31+33, 

Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +30+32,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+22,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +28+32,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+25։