Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։
Անհրաժեշտ ծառայությունների տրամադրումն իրականացվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս նպատակով պետական բյուջեից 2025 թ․ համար հատկացվել է 477 մլն 765 հազար դրամ․ տրամադրվող ծառայություններից այս պահին օգտվում է 3300 շահառու։
Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ:
2025 թ․ ծառայությունները տրամադրվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
- «Ձեզ համար» (Արարատի մարզ, հեռ․ 091 68 20 21)
- «Երեխաների աջակցության հիմնադրամ» (Կոտայքի մարզ, հեռ․ 093 894 276)
- «ՍՕՍ-մանկական գյուղեր» (Երևան, Կոտայքի և Տավուշի մարզեր, հեռ․ 060 533 388)
- «Վորլդ Վիժն Հայաստան» (Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի մարզեր, հեռ.095 005 194)
- «Լիարժեք կյանք» (Լոռու մարզ, հեռ․ 093 58 58 44)
- «Մանկական զարգացման հիմնադրամ» (Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ Վայք և Արենի համայնքներ, հեռ․ 096 004 181, 091 004 383)
- «Հայկական Կարիտաս» (Արարատի և Գեղարքունիքի մարզեր, հեռ․ 077 788 618)
- «Գործընկերություն և ուսուցում» (Սյունիքի մարզ, հեռ․ 094 201 817)
- «Ընտանիք և համայնք» (Շիրակի և Արմավիրի մարզեր, հեռ․ 093 631 970),
- «Խաչմերուկ» (Շիրակի մարզ, հեռ․ 091 88 57 22),
- «Առաքելություն Հայաստան» (քաղաք Երևան, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, հեռ․ 096 00 27 47),
- «Արմավիրի զարգացման կենտրոն» (Արմավիրի մարզ, հեռ․ 094 50 20 39),
- «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ (Տավուշի մարզ, հեռ․ 099 405 519)
- «Գորիսի նոր սերունդ» (Գորիս համայնք, հեռ․093 118 086)։
Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ ցերեկային խնամքի ծառայության կենտրոն։




























