Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ Գրաց քաղաքում դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ կրակողը։

«Տասը մարդ զոհվել է, այդ թվում՝ հարձակվողը։ Մի քանի մարդ ծանր վիրավորվել է», - ասվում է իրավապահ մարմնի X-ում հրապարակված հոդվածում։

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը միջադեպը անվանել է «աննկարագրելի սարսափ»։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ցավակցություն են հայտնել ողբերգության կապակցությամբ։