ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթը կներառի պայթեցված «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի օգտագործման արգելք, բանկերի և լցանավերի սև ցուցակում ընդգրկում, ԵՄ երկրներին ռուսական նավթ գնելու արգելք և դրա գնի առաստաղը իջեցնելու փորձեր։ Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով 18-րդ պատժամիջոցների փաթեթի նախագիծը։

«Մենք կմեծացնենք Ռուսաստանի վրա ճնշումը՝ նոր հզոր պատժամիջոցներ սահմանելով։ 18-րդ փաթեթի սահմանափակումները հիմնականում կանդրադառնան նավթային և բանկային ոլորտների վրա», -ընդգծել է նա։

Պատժամիջոցները կներառեն եվրոպական բիզնեսների արգելք «Հյուսիսային հոսքին» վերաբերող ցանկացած գործարքից», նավթ տեղափոխող 77 լցանավերի սև ցուցակում ընդգրկումը՝ չնայած գնի առաստաղ սահմանելու փորձերին, Ռուսաստանի համար նավթի գնի առաստաղի իջեցում 60 ԱՄՆ դոլարից մինչև 45 դոլար՝ մեկ բարելի համար, ևս 22 բանկերի սև ցուցակ ընդգրկում՝ ԵՄ-ում գործարքների լիակատար արգելքով, և Ռուսաստան կրկնակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման նոր սահմանափակումների ներդրում։