Ռուսաստանում կա ավելի քան 638 հազար անչափահաս միգրանտ, որոնց զգալի մասը չի սովորում, հայտնել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը։
«Ռուսաստանի Դաշնությունում կա 638 հազար 174 անչափահաս երեխա (միգրանտներ- խմբ.), եւ նրանց թիվը նվազում է։ Այն, որ նրանց մեծ մասը չի սովորում, ես չեմ կարծում, թե ճիշտ է։ Բայց հավանաբար նրանց մոտ կեսը ինչ-ինչ պատճառներով չի սովորում»,- ասել է Զուբովը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նշել է, որ Մոսկվայում են գտնվում 80 հազար 282 անչափահաս օտարերկրացիներ, սովորում են միան 25 հազար երեխաներ։




























