Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում ծառատունկի եւ անտառվերականգնման աշխատանքների շրջանակում տնկվել է մոտ 3,3 միլիոն ծառ։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ պետական բյուջեից, մասնավորապես, ֆինանսավորվել է անտառապատման ծրագիրը, որն իրականացվել է 337 հեկտար տարածքի վրա։ «Բացի այդ, միջազգային դրամաշնորհային ծրագրերի եւ տեղի հայկական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ վերականգնվել կամ ստեղծվել է մոտ 1 100 հեկտար անտառ»,- ավելացրել է նախարարը։




























