Չորեքշաբթի Թայվանի Թայդուն շրջանի ափամերձ գոտում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին «Սինհուա»-ին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնը (CENC):
CENC-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 23,33 եւ արեւելյան երկարության 121,72 աստիճան կոորդինատներով կետում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորությունում։





























