Հնդկաստանի արեւմուտքում կործանված Air India ինքնաթիռը ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է տեղի ոստիկանության սպան։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Air India-ի ինքնաթիռը, որը ուղեւորվում էր Լոնդոն, կործանվել է՝ ընկնելով բժիշկների հանրակացարանի վրա։ 2-3 րոպեի ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը եւ այլ ծառայություններ։ Այստեղ աշխատում են բոլոր ծառայությունները»,- ասել է նա։
Boeing 787 Dreamliner ինքնաթիռը Հնդկաստանի արեւմուտքում, Ահմեդաբադ քաղքի օդանավակայանում օդ բարձրանալուց անմիջապես հետո ընկել է։ Այն կատարում էր Ահմեդաբադից Լոնդոն չվերթը։ Ինքնաթիռում 242 մարդ կար։ NDTV հեռուստաալիքը տեղեկացրել է, որ կան աղետից ողջ մնացածներ։




























