Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի հայտարարել է, որ իր երկրին առնվազն 10 տարի կպահանջվի պաշտպանական ծախսերը մեծացնելու և ՆԱՏՕ-ի համաձայնեցվելիք նոր նպատակներին հասնելու համար՝ հավելելով, որ դրանց վերաբերյալ համաձայնության կարող է հասնել շուտով, հաղորդում է Reuters-ը։
ՆԱՏՕ-ի տվյալներով՝ Իտալիան Արևմտյան ռազմական դաշինքի ամենամեծ պաշտպանական ծախսեր կատարողներից մեկն է՝ անցյալ տարի ծախսելով ՀՆԱ-ի ընդամենը 1.49%-ը՝ ներկայիս 2%-ի նպատակային ցուցանիշի համեմատ։ Հռոմը հայտարարել է, որ 2025 թվականին կհասնի 2% նպատակին, բայց հիմնականում հաշվապահական մի շարք փոփոխությունների միջոցով, որոնք պաշտպանական բյուջեի հաշվարկներին կավելացնեն այնպիսի կետեր, որոնք նախկինում չէին ներառվում։
«Ըստ իս՝ մենք կարող ենք լավ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ և Հաագայի գագաթնաժողովին գալ պատրաստի համաձայնագրով, որպեսզի ՆԱՏՕ-ն կարողանա ցույց տալ իր միասնությունը», -նշել է Տայանին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ասուլիսում։ Դաշինքի առաջնորդները կհանդիպեն Հաագայում հունիսի 24-25-ը։
Պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն խորհրդարանին հայտարարել է, որ Իտալիան «ի վիճակի չէ» բավարարելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների պաշտպանական բյուջեները ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու Միացյալ Նահագների խնդրանքը, և շեշտել է, որ 3,5% միջանկյալ նպատակին հասնելը դժվար է։
Իտալիան սահմանափակ ծախսեր ունի, քանի որ կանխատեսվում է, որ նրա հսկայական պետական պարտքը 2026 թվականին կհասնի ՀՆԱ-ի գրեթե 138%-ի, դրանից հետո հաջորդ տարի այն կկրճատվի։
«Մենք այս հարցում պահպանողական դիրքորոշում ունենք, քանզի չենք ուզում, որ դա ազդի այլ կարևոր ներդրումների, մասնավորապես՝ առողջապահությունը կամ սոցիալական ծախսերի վրա», -հայտարարել Կրոզետտոն՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր կառավարություն պետք է բանակցի պաշտպանական ծախսերի վերաբերյալ ազգային խորհրդարանների հետ։




























