Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը, պատասխանելով կոնգրեսական Քրիսի Հուլահանի բազմիցս հնչեցրած հարցին, թե ո՞վ է ավելի ընդունակ մարդ սպանելու՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ, հայտարարել է, թե «դա կախված է համատեքստից»,-գրում է NBC News-ը:
Հուլահանը Հեգսեթին հարցրել է, թե արդյոք տղամարդիկ և կանայք ունա՞կ են հրացանի ձգանը սեղմել՝ մահ սփռելու համար, ինչին պատասխանել Հեգսեթը ասել է. «Իհարկե»։
Այնուհետև կոնգրեսականը հարցրել է, թե արդյոք տղամարդիկ և կանայք ունա՞կ են անօդաչու թռչող սարքեր կառավարել և հրթիռներ արձակել։
«Հասկանում եմ՝ ինչ նկատի ունենեք, տիկին», -ասել է նա, երբ նրանք սկսել են ընդհատել միմյանց։ -Տղամարդիկ և կանայք զենքը տարբեր կերպ են կրում»։
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ տղամարդկանց և կանանց միջև ֆիզիկական տարբերություններ կան։
Հուլահանը քննադատել է նաև բանակում սեռային տարբերությունների վերաբերյալ Հեգսեթի մեկնաբանությունները։
ԱՄՆ պաշտպանության նախարարը ավելի վաղ հայտարարել է, որ կանայք չպետք է կատարեն մարտական գործառնություններ, սակայն հետագայում հրաժարվել է իր բառերից։
«Մահացությունը հավասարապես ներառում է տեխնիկական հմտություն, մարտավարական փորձագիտություն, ճանաչողական խնդիրների լուծում և ֆիզիկական պատրաստվածություն, -ասել է Հուլահանը։ -Մենք խոսում ենք ոչ թե մեկ անձի, այլ շատերի մասին»։




























