Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր չհերքեց տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա։

«Տեղեկությունը չեմ մեկնաբանում, հետեւեք պաշտոնական լրահոսին»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց փոխվարչապետը։

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքներին, Մհեր Գրիգորյանն ասաց՝ կոնտակտներ կան։