Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառազինության թեմայով խորհրդակցության ժամանակ պահանջել է անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը հնարավորինս արագ և արդյունավետ զարգացնել, հաղորդում է ТАСС-ը։
Ռուսաստանի առաջնորդը նշել է անօդաչու թռչող սարքերի արդյունավետության մտտական աճը։
Ըստ Պուտինի՝ դրանք օգտագործվում են ռադիոէլեկտրոնային և հակա մարտկոցային պայքարի, հետախուզության, ականապատման և ականազերծման աշխատանքների համար։
«Այս առումով կցանկանայի նշել, որ մենք ներկայում ստեղծում ենք անօդաչու համակարգերի զորքեր՝ որպես զինված ուժերի առանձին տեսակ։ Եվ մենք պետք է ապահովենք դրանց արագ և բարձրորակ տեղակայումն ու զարգացումը», -նշել է պետության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դրա համար լավ փորձ է կուտակել և գիտի, թե ինչպես է գործում թշնամին։
«Խոսքն անձնակազմի պատրաստման, մեր զորքերի մարտական կարողությունները բարձրացնելու ունակ ժամանակակից սարքավորումների արտադրության և մատակարարման մասին է», -նշել է Պուտինը։





























