Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում խոսել է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների մասին՝ ասելով, որ Ֆրանսիան «բազմիցս դատապարտել է Իրանի շարունակական միջուկային ծրագիրը և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ դիվանագիտական միջոցները ի պատասխան»։
«Ամբողջ տարածաշրջանում կայունությանը սպառնալուց խուսափելու համար ես կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և թուլացնել լարվածությունը։ Այսօր առավոտյան Իրանին և նրա միջուկային ծրագրին Իսրայելի կողմից հասցված հարվածներից հետո ես հրավիրեցի Ազգային պաշտպանության և անվտանգության խորհուրդ։ Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր քաղաքացիներին և տարածաշրջանում մեր դիվանագիտական և ռազմական առաքելություններին պաշտպանելու համար։
Կձեռնարկվեն նաև բոլոր միջոցները՝ մեր ազգային տարածքի և մեր հայրենակիցների պաշտպանությունն ապահովելու համար։ Ֆրանսիան պատրաստ է համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ Մերձավոր Արևելքում լարվածության թուլացումը խթանելու համար։ Այսօր ես զրուցել եմ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի, Հորդանանի թագավորի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի, Կատարի էմիրի, Գերմանիայի կանցլերի, Միացյալ Թագավորության վարչապետի և Միացյալ Նահանգների նախագահի հետ։ «Տարածաշրջանում բոլորի համար խաղաղությունն ու անվտանգությունը պետք է մնան մեր առաջնորդող սկզբունքը», - գրել է Ֆրանսիայի նախագահը։





























