ԱՄՆ «Hermeus» ավիատիեզերական ընկերության ղեկավարությունը վճռականորեն տրամադրված է անցում կատարել հիպերձայնային տրանսպորտին: Մայիսի 21-ին ԱՄՆ «Էդվարդս» ռազմաօդային բազայում իր առաջին փորձնական թռիչքն է իրականացրել ապագա հիպերձայնային ուղեւորատար ինքնաթիռի նախատիպը՝ «Quarterhorse Mark 1» անօդաչու թռչող սարքը: Սակայն ԱՄՆ-ը դեռեւս չի «ներդրել» հիպերձայնային տեխնիկան ռազմական ոլորտում, ուստի դեռ վաղ է խոսել դրա առեւտրային տարբերակի մասին։ Սա կարող է տարիներ տեւել։

Hermeus-ը բնութագրվում է նոր ռազմավարությամբ՝ անմիջապես մշակել վերջնական արտադրանքը, որին նախորդում են մի քանի թռչող նախատիպեր, որոնք բնութագրերով մոտ են իդեալական ինքնաթիռին, հաղորդել է «Տեխկուլտը»։: Դրանցից մեկը 2023թ. չթռչող Mark 0 մոդելն է: Մեքենայի հիմնական գաղափարը մշակման առաջընթացի արագացումն է՝ միաժամանակ նվազեցնելով ռիսկերն ու ծախսերը:

Mark 1-ն ունի 12.2 մետր երկարություն եւ աշխատում է General Electric J85 տուրբոռեակտիվ շարժիչով։ Այս շարժիչով այն թռիչք է կատարել չոր աղի լճից՝ իրականացնելով բարձր արագությամբ թռիչքի եւ վայրէջքի փորձարկումներ։

Թռիչքն անցել է առանց միջադեպերի, ինչը հաստատել է թվային նախագծման փուլերի ճշգրտությունը: Էլեկտրակայանները, վառելիքի համակարգը, հիդրավլիկան, էներգետիկան, ջերմային կառավարումը եւ այլ ենթահամակարգերը նույնպես լավ են աշխատել:

Ստացված տվյալները կբարելավեն հաջորդ տարբերակի՝ Mark 2-ի, որը F-16-ի չափսեր ունի եւ Pratt & Whitney F100 շարժիչ, բնութագրերը: Նախատիպը կառուցման փուլում է եւ այս տարի կթռչի Թափ 3 արագությամբ: Հաջորդ նախատիպը՝ Mark 3-ը, պետք է հասնի Թափ 3.3 արագության, իսկ ցանկալի հիպերձայնային 5-ը կդառնա իրականություն 2026թ.: