Հունիսի 13-ի գիշերն Իրանի դեմ սկսված Իսրայելի գործողության առանցքային նպատակը , ամենայն հավանականությամբ, այդ երկրում քաղաքական ռեժիմի փոփոխության հասնելն է, գրում է CNN-ը։

ԱՄՆ վարչակազմի մի շարք պաշտոնյաներ այն տեսակետն են հայտնել, որ հարձակվելով միջուկային օբյեկտների և Իսլամական Հանրապետության բարձրաստիճան ղեկավարների վրա՝ Իսրայելը ձգտում է Իրանում իշխանափոխության, հեռուստաալիքին հայտնել է հետախուզական տվյալներին ծանոթ ամերիկյան աղբյուրը։ Նա նշել է, սակայն, որ այդ ենթադրությունը հաստատող ուղղակի հետախուզական տվյալներ չկան։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ դեռևս պարզ չէ՝ արդյոք Դոնալդ Թրամփի վարչակազմը կաջակցի՞ Իսրայելին այս ջանքերում, թե՞ ոչ։