Անանուն իսրայելական աղբյուրները Reuters-ին որոշ մանրամասներ են հայտնել, թե ինչպես է ծավալվել գործողությունը նախօրեին երեկոյան։
Գործակալության աղբյուրներից մեկը պատմել է, որ Մոսադի հրամանատարները գաղտնի զենք են տեղադրել Իրանի տարածքում, դրանց թվում՝ պայթուցիկ անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվել են Թեհրանի մոտակայքում գտնվող «երկիր-երկիր» հրթիռային բազայի վրա հարձակման համար։
Նրանք օգտագործել են նաև ճշգրիտ կառավարվող զենքեր՝ օդային հարվածների սկսվելուն պես հակաօդային պաշտպանության համակարգերը հարվածելու համար, ինչը նվազեցրել է իսրայելական ինքնաթիռների համար սպառնալիքը։ Մոսադը հրապարակել է հատիկավոր սև-սպիտակ տեսանյութ, որում պատկերված են երկու քողարկված կերպարներ անապատանման լանդշաֆտում։
Գործողությունը, որը նախապատրաստվում էր ամիսներ շարունակ, ուրբաթ սկսելու որոշումն ընդունվել է երկուշաբթի՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ժամանակ։ Միաժամանակ, Իսրայելը փորձել է ստեղծել այն տպավորությունը, թե հույսը դնում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողության վրա։
Այն, որ այդ խորամանկությունը արդյունավետ է եղել, վկայում է այն փաստը, որ իրանցի պաշտոնյաները, իսրայելական հարձակումների սկսվելուց անմիջապես առաջ, արհամարհանքով էին խոսել դրա հնարավորության մասին և հարձակման նախապատրաստման նշանները հոգեբանական ճնշում որակել, գրում է Reuters-ը։
Գործակալության աղբյուրներից մեկը (ընդհանուր առմամբ հինգը), այս դեպքում՝ իսրայելական բանակում, նշում է, որ Իսրայելին իսկապես հաջողվել է հասնել անակնկալի էֆեկտի գործողության սկզբում, բայց այն դեռ չի ավարտվել, և առջևում «դժվարին օրեր» են։





























