Իսրայելին կանգնեցնելը պատմական պատասխանատվություն է մեր ազգային անվտանգության, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Նման հայտարարություն է արել Ազգայնական շարժում կուսակցության նախագահ («Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ) և Թուրքիայում իշխող կոալիցիայի դաշնակիցներից մեկը՝ Դևլեթ Բահչելին։
«Իրանի դեմ գործողությունը, որոշ չափով, քողարկված ուղերձ է Թուրքիային։ Դա անուղղակի արձագանք է «թուրքական դարը» սահմանող ազնիվ նպատակներին և մեր ձգտմանը՝ ունենալ ահաբեկչությունից զերծ ապագա», -շեշտել է նա՝ ըստ տեղական լրատվամիջոցների։




























