Մեր զինված ուժերը պատրաստ են, ամբողջ ազգը աջակցում է զինված ուժերին։ Ըստ Tasnim գործակալության՝ ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Մենք կգործենք ուժի դիրքերից և չենք գնա փոխզիջման սիոնիստ ահաբեկիչների հետ։ Պատերազմը նրանք սկսեցին։ Մենք թույլ չենք տա, որ նրանք խուսափեն իրենց կատարած հանցագործության պատասխանատվությունից։
Իսլամական Հանրապետության զինված ուժերը, անշուշտ, ծանր հարվածներ կհասցնեն թշնամուն», -շեշտել է Իրանի գերագույն առաջնորդը։





























