Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հունիսի 13-ի երեկոյան հայտնել են, որ արձանագրել են իրանական հրթիռների արձակումներ Իսրայելի ուղղությամբ։
«Պաշտպանական համակարգերը աշխատում են սպառնալիքը կանխելու համար։ Բնակչությանը խնդրվում է ապաստան գտնել անվտանգ տարածքներում և մնալ այնտեղ մինչև հետագա ծանուցում», -ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։





























