Ոստիկանության Չարենցավանի բաժնի  ծառայողները, հունվարի 11-ին, ժամը 11.20-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել Չարենցավան քաղաքի 31-ամյա մի բնակչի, որի բնակարանի պատշգամբից հայտնաբերվել են ներարկիչներ` տարբեր լուծույթների պարունակությամբ, դեղահաբեր եւ բամբակի մնացորդներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերման ենթարկվածը խոստովանել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն: