Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, հունվարի 11-ին, ժամը 18.30-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով, Ախուրյանի խճուղուց բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 38-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգված: Նա խոստովանել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, կանեփ է, որը հավաքել է Ախուրյանի խճուղու վերջնամասի կամրջի տակից` իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























