Իսրայելի բանակը հերքել է Իրանի տարածքում կործանիչ ինքնաթիռի խոցման և իսրայելցի օդաչուի գերի ընկնելու մասին տեղեկությունները։ Ըստ ТАСС-ի՝ հայտնել է բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Իսրայելական բանակը հերքում է կործանիչը Իրանի տարածքում խոցելու մասին տեղեկությունը, ինչպես նաև օդաչուի գերեվարման մասին տեղեկությունը», -հայտարարել է գործակալության աղբյուրը։