Իսրայելն արդեն ոչնչացրել է իրանական բանակի բալիստիկ հրթիռների պաշարների «նշանակալի մասը» Իրանի դեմ հունիսի 13-ի գիշերը սկսված գործողության ընթացքում,  հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանցի ժողովրդին ուղղված տեսաուղերձում, որը տարածել է նրա գրասենյակը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում մենք վերացրել ենք բարձրաստիճան զինվորական հրամանատարների, ավագ միջուկային ֆիզիկոսների, իսլամական ռեժիմի ամենակարևոր հարստացման կենտրոնը և նրա բալիստիկ հրթիռների զինանոցի զգալի մասը։ Հետագայում ավելի շատ բաներ կլինեն», -նշել է նա։