ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվարդը ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում, որը շտապ գումարվել էր Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կապակցությամբ։ Ըստ BBC-ի՝ նա ի թիբս այլևայլ հարցերի, անդրադարձել է Ռուսաստանի պնդումներին, ըստ որոնց Կիպրոսում տեղակայված բրիտանական բազաներն օգտագործվել են իսրայելական արշավանքի ժամանակ։
«Միացյալ Թագավորությունը ներգրավված չի եղել այս գործողություններում։ Եվ թույլ տվեք հստակ և միանշանակ հայտարարել, որ Ռուսաստանի պնդումները, թե Կիպրոս կղզում բրիտանական ինքնիշխան ռազմաբազաները ինչ-որ կերպ ներգրավված են եղել, անհեթեթություն են։
Ռուսաստանի կողմից նման ժամանակներում ապատեղեկատվություն տարածելը խորապես անպատասխանատու է։ Մենք վճռականորեն աջակցում ենք կայունությանը վերադառնալու ցանկացած դիվանագիտական ջանքին», -հավելել է նա։





























