Ատոմային էներգիայի գործակալությունում հայտնել են, թե ով է կառուցելու ԱԷԿ-ը Ղազախստանում, տեղեկացրել է Tengrinews.kz-ը։

Տեղեկացվել է, որ «Ռոսատոմն» ընտրվել է Ղազախստանում առաջին ԱԷԿ-ի կառուցման միջազգային կոնսորցիումի առաջատար։

«Ներկայում, համաձայն «Ռոսատոմի» առաջարկների, սկսվել է պետական արտահանական ֆինանսավորման ներգրավման հարցի մշակումն ի հաշիվ Ռուսաստանի Դաշնության»,- նշվել է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ֆրանսիական Assystem ինժինիրինգային ընկերությունը Ղազախստանի համար մշակել է միջազգային կոնսորցիումի առաջատարի ընտրության մեթոդաբանություն՝ ԱԷԿ-ի կառուցման համար։

Ինչպես տեղեկացրել են գործակալությունում, կատարված աշխատանքի արդյունքներով պոտենցիալ վենդորների ցուցակ են մտել «Ռոսատոմը» (Ռուսաստան), China National Nuclear Corporation-ը (Չինաստան), Électricité de France-ը (Ֆրանսիա) եւ Korea Hydro & Nuclear Power-ը (Հարավային Կորեա)։

Վերլուծության արդյունքները ներկայացվել են ատոմային ճյուղի զարգացման միջգերատեսչական հանձնաժողով, որը որոշել է առավել օպտիմալ եւ  շահեկան առաջարկները Ղազախստանում ԱԷԿ-ի կառուցման համար։ Լավագույնը «Ռոսատոմն» է, նրան հաջորդում է չինական CNNC-ն։ Ֆրանսիական EDF եւ կորեական KHNP-ը կիսել են երրորդ տեղը։

2025թ. փետրվարին Ղազախստանում պաշտոնապես հաստատել են ԱԷԿ-ի կառուցման վայրը՝ Ալմաթիի մարզի Ժամբիլի շրջանում։