Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձեւը, որը հովանավորվել էր Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից, դարձավ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու արդարացումը։ Այս մասին իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին քննադատել է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի վերջերս ընդունած բանաձեւը Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ, որն առաջարկվել էր «եվրաեռյակի» եւ ԱՄՆ-ի կողմից, այն անվանելով Իրանի միջուկային օբյեկտների դեմ սիոնիստական ​​ռեժիմի թշնամական գործողությունների արդարացում եւ հիմք»։