Աբովյանի «Սիրիուս» գործարանում այսօր՝ հունիսի 14–ին, քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
Shamshyan.com–ի հաղորդմամբ, բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարներ էլ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են տուժածի ոտքը դուրս բերել վտանգավոր հատվածից ու պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց:





























