Ռուսաստանի դիվանագիտական և գիտական հանրության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը չի կարող լքել Թեհրանը՝ Իսրայելի հարձակումից հետո իրավիճակի սրման ֆոնին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների նախագահական խորհրդի (ԽՀԽ) անդամ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Էլինա Սիդորենկոն։
«Մենք Թեհրանում ենք։ Մեզ այսօր իր մոտ ընդունեց Ռուսաստանի դեսպանատունը։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, դրա համար։ Մենք Թեհրան ժամանեցինք երեկ չէ մյուս օրը, և հարձակումը սկսվեց երեկոյան։ Դեսպանատունը խորհուրդ տվեց մեզ չլքել հյուրանոցը։ Հրթիռները թռչում էին Թեհրանի վրայով՝ մեր գլխավերևում։ Դրանք խփվեցին ՀՕՊ-ի կողմից։ Մենք լսեցինք պայթյունների ձայներ հյուրանոցի մոտակայքում։ Հյուրանոցի վարչակազմը մեզ չտեղեկացրեց ռմբապաստարանի առկայության և գտնվելու վայրի մասին։ Այսօր մեզ տարան Ռուսաստանի դեսպանատուն։ Եվ մենք դեռ սպասում ենք։ Մեր մեկնման, մեր տարհանման մասին դեռևս որևէ տեղեկություն չկա», - նշել է Սիդորենկոն։
Նա նաև ընդգծել է, որ պատվիրակության կեսը կանայք են։ Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել երկրի դեսպանատան հետ և տրամադրել պաշտոնական պատվիրակության անդամների ցուցակը։
«Պատվիրակության ներկայացուցիչներից շատերը դիվանագետներ են... Մենք հյուրանոցում էինք 24 ժամ։ Այսօր դեսպանատունը մեզ մեքենաներով վերցրեց և տարավ դեսպանատան հյուրատուն։ Մենք այստեղ ենք», - շարունակեց Սիդորենկոն։
Պրոֆեսորը հավելեց, որ «մոտակայքում ցույց է անցկացվում հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներով»։





























