Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ APA-ի՝ հեռախոսազրույցի ընթացքում «մտահոգություն է հայտնվել Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի պետության միջև իրավիճակի սրման վերաբերյալ»։

«Պետությունների ղեկավարները նշել են սրացումն արագ վերացնելու կարևորությունը և ընդգծել են խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը», - հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։