Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ըստ Պեսկովի, ռուս-ամերիկյան հարաբերություններում Ավգյան ախոռները չափազանց կեղտոտ են, ուստի դրանք մաքրելը երկար կտևի։
Լրագրողը հարցրել է, թե ինչն է խանգարում երկկողմ հարաբերություններին զարգանալ այն տեմպերով, որոնց մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մի՛ մոռացեք, որ, այնուամենայնիվ, շատ մեծ իներցիա կա, սա՝ առաջին։ Եվ երկրորդ, այնուամենայնիվ, այսպես ասած, մեր հարաբերությունների Ավգյան ախոռները չափազանց կեղտոտ են։ Դրանք մաքրելը երկար կտևի»,- պատասխանել է Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նախկինում ասել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում բազմաթիվ «խոչընդոտներ» են կուտակվել։
Նա ասել է, որ երկխոսությունը կշարունակվի, բայց «դժվար թե կարելի է հուսալ որևէ արագ արդյունքի»։ «Բարդ, փուլային աշխատանք է սկսվել և կշարունակվի»,- այն ժամանակ ասել էր Պեսկովը։